...թե չնայած Գագիկ Ծառուկյանը կյանք չունի առանց Վովա Գասպարյանի, որ Սերժ Սարգսյանի կենացներից հետո երկրորդ հորիզոնականում հենց Զորավարի կենացն է վերջինս հոտնկայս խմում, այնուհանդերձ, հավաստի աղբյուրների տեղեկացմամբ, վերջին շրջանում բավականին ջերմացել են նաև նրա ու ԱԱԾ-ի ղեկավարի հարաբերությունները:
«Սրտաճմլիկ բառեր եք ասում, շփոթում եք, պարոն Մնացականյան»,- երեկ կառավարության նիստում, դիմելով ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանին, ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Թեև աշխարհը մուտք է գործել աշխարհաքաղաքական վերաձևման հերթական փուլ, Չինաստանը շարունակում է հետևողականորեն իրականացնել նոր աշխարհակարգի իր տեսլականը, որի կարևորագույն գործիք է համարում «Մետաքսի ճանապարհ» կոչվող գլոբալ ռազմավարությունը։
Մինչև հուլիսի 1-ը Հայաստանը պետք է ստորագրի Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը։ Սակայն մինչ այդ պետք է իր համար հստակեցնի՝ ընդունո՞ւմ է Ղազախստանի նախագահի «հռչակած» պայմանը։ Հիշեցնենք, որ Նուրսուլթան Նազարբաևը Հայաստանին առաջարկել է միանալ միությանը ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի։ Ի՞նչ է սա նշանակում, և արդյոք Հայաստանը կհամաձայնի՞ նման առաջարկությանը՝ հարցրինք քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻՆ։
Չնայած ԲՀԿ-ն լրջորեն լծված էր նախորդ կառավարությունը տապալելու գործին և Հովիկ Աբրահամյանի համար վարչապետ դառնալու ուղի էր հարթում, այսօր այդ խմբակցության պատգամավորների առաջարկած օրենսդրական նախաձեռնությունները գործադիրը մեկը մյուսի հետևից մերժում է:
Մայիսի 20-ին Հայաստանի նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում պատմում էր Եվրասիական ինտեգրման ուղղությամբ Հայաստանի ծրագրերի մասին և հաղորդեց, որ մայիսի վերջին այդ գործընթացի շրջանակներում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպումը, իսկ հունիսի վերջին կհանդիպեն այդ պետությունների վարչապետները։
Հոր իմաստությո՛ւն, Հիսուս, տո՛ւր ինձ իմաստությունը` ամեն ժամ Քո առջև բարին խորհելու, խոսելու և գործելու, և փրկի՛ր ինձ չար խորհուրդներից, խոսքերից և գործերից, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
«Ո՛վ Հուդայի տունդ և Իսրայելի տունդ, դուք, որ անեծք էիք ազգերի մեջ, պիտի այնպես լինի, որ ես նույնպես ձեզ պիտի փրկեմ, և դուք օրհնություն պիտի դառնաք. քաջալերվեցե՛ք, և թող զորանան ձեր ձեռքերը»։
«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հաստատել է մրցույթին մասնակցելու իր որոշումը: Երգի սիրված մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է շտապեն ներկայացնել իրենց հայտերը սույն թվականի հունիսի 1-ից մինչեւ օգոստոսի 15-ը` հետեւելով մասնակցության հետեւյալ կանոններին.
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...